Բարսելոնան շարունակում է միավորներ բաժանել. կատալոնացիները բաց թողեցին հաղթանակը Օսասունայի դեմ խաղում🎥

Բարսելոնան շարունակում է միավորներ բաժանել. կատալոնացիները բաց թողեցին հաղթանակը Օսասունայի դեմ խաղում🎥

12/12/2021 - 21:06

Իսպանական Լա լիգայի 17-րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» հյուրընկալվելիս մրցեց «Օսասունայի» դեմ։

Առաջ ընկնելով` նշենք, որ բավական գոլառատ հանդիպում ստացվեց, որն ուղեկցվեց համառ պայքարով, իսկ խաղն ավարտվեց 2:2 հաշվով։

Հանդիպման 12-րդ րոպեին «Բարսելոնային» առաջ մղեց Նիկո Գոնսալեսը, իսկ 14-րդ րոպեին «Օսասունան» Դավիդ Գարիսայի ջանքերով հավասարեցրեց հաշիվը։

Երկրորդ խաղակեսի հենց մեկնարկում` 49-րդ րոպեին, Աբդեսամադ Էզալզուլին կրկին առաջ մղեց կատալոնական ակումբին, սակայն «բլաուգրանասը» ձեռքից բաց թողեց հաղթանակը. անկյունայինի խաղարկումից հետո 86-րդ րոպեին աչքի ընկան Չիմի Ավիլան։

Այս ոչ-ոքիից հետո Խավիի թիմը վաստակեց 24 միավոր և զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը։

«Օսասունան», 22 միավորով, 10-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023