Խաշմանյանը հեռացավ Ալաշկերտից

Խաշմանյանը հեռացավ Ալաշկերտից

04/09/2019 - 22:13

«Ալաշկերտը» պաշտոնական կայքում հայտարարություն է հրապարակել.

«Ալաշկերտի» ղեկավարությունը երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագիրը գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի և նրա օգնականներ Արա Նիգոյանի ու Աշոտ Գրիգորյանի հետ:

«Ալաշկերտը» շնորհակալություն է հայտնում պարոն Խաշմանյանին և իր մարզչական շտաբին բեղմնավոր աշխատանքի համար և հաջողություն է մաղթում մարզիչներին հետագա կարիերայում:

«Ալաշկերտի» գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվել է Արմեն Ադամյանը, ում շտաբում ընգրկված են ֆիզպատրաստության մարզիչ Արմեն Տոնոյանը և դարպասապահների մարզիչ Արմեն Կիրակոսյանը:

Խաշմանյանը «Ալաշկերտ» էր վերադարձել ընթացիկ տարվա ապրիլին:

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023