Լուկաս Սելարայանի գոլը Լոս-Անջելես Գալաքսիի դեմ խաղում 🎥

Լուկաս Սելարայանի գոլը Լոս-Անջելես Գալաքսիի դեմ խաղում 🎥

18/05/2023 - 12:07

ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության 12-րդ խաղում «Կալամբուս Քրյուն» սեփական հարկի տակ 2:0 հաշվով հաղթեց «Լոս-Անջելես Գալաքսիին»։

Տանտերերի կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Լուկաս Սելարայանը, ով 25-րդ րոպեին դարձավ գոլի հեղինակ` բացլեով հաշիվը։

Նշենք, որ հայազգի ֆուտբոլիստը ՄԼՍ-ի ընթացիկ խաղարկությունում անցկացրած 10 խաղում խփել է արդեն 5 գոլ։

Այս հաղթանակից հետո «Կալամբուսը» վաստակեց 18 միավոր և Արևելյան կոնֆերենցիայում զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը։

«Լոս-Անջելես Գալաքսին» իր ակտիվում ունի միայն 9 միավոր և Արևմտյան կոնֆերենցիայում զբաղեցնում է վերջին` 14-րդ հորիզոնականը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023