Լիվերպուլը փայլուն խաղով ջախջախեց Վեսթ Հեմին` դուրս գալով Լիգայի գավաթի կիսաեզրափակիչ 🎥

Լիվերպուլը փայլուն խաղով ջախջախեց Վեսթ Հեմին` դուրս գալով Լիգայի գավաթի կիսաեզրափակիչ 🎥

21/12/2023 - 01:55

Անգլիայի Լիգայի գավաթի 1/4 եզրափակիչում «Լիվերպուլը» սեփական հարկի տակ մրցեց «Վեսթ Հեմի» դեմ։

Մերսիսայդյան ակումբը հանդիպման ողջ ընթացքում ուներ տոտալ առավելություն` «մրճահարներին» ջախջախելով 5:1 հաշվով։

Յուրգեն Կլոպի թիմից դուբլի հեղինակ դարձավ Կյորտիս Ջոնսը, մեկական գոլ էլ խփեցին Դոմինիկ Սոբոսլայը, Կոդի Գակպոն ու Մոհամեդ Սալահը։

Լոնդոնյան ակումբի միակ գնդակն էլ խփեց Ջարեդ Բոուենը։

Այսպիսով, «Լիվերպուլը» նվաճեց Լիգայի գավաթի կիսաեզրափակիչի ուղեգիր։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023