Լիվերպուլը խաղային ճգնաժամի մեջ է․ Արսենալի ռեկորդը կմնա անսասան?

Լիվերպուլը խաղային ճգնաժամի մեջ է․ Արսենալի ռեկորդը կմնա անսասան?

29/02/2020 - 23:44

Անգլիական Պրեմիեր լիգայի 28-րդ տուրի կենտրոնական հանդիպումներից մեկի շրջանակում տեղի ունեցավ այն, ինչ տեղի չէր ունեցել 2019 թվականի հունվարի 3-ից այս կողմ։ «Լիվերպուլը» հյուրընկալվելիս 3։0 հաշվով պարտվեց հետնապահների թվում ընթացող «Վոթֆորդին»։

Հանդիպման բոլոր գնդակները խփվեցին երկրորդ խաղակեսում, սակայն առաջին խաղակեսում էլ «Վոթֆորդն» ուներ նկատելի առավելություն և ստեղծեց մի շարք գոլային պահեր։

Երկրորդ խաղակեսում տանտերերը արեցին այն, ինչ չէր հաջողվել առաջին խաղակեսում՝ երեք անգամ գրավելով Ալիսոն Բեկերի դարպասը։ Դուբլի հեղինակ դարձավ Իսմայիլա Սարը, մեկ գնդակ էլ գրանցվեց Տրոյ Դինիի անվան դիմաց։ Երկրորդ խաղակեսում «Լիվերպուլը» անհասկանալի սխալներ սկսեց թույլ տալ, ինչից էլ մրցակիցը օգտվել։

«Լիվերպուլի» մոտ ակնհայտ խաղային անկում է նկատվում, ինչը կարելի է ասել սկսվել է Չեմպիոնների լիգայում «Ատլետիկոյի» դեմ հանդիպման ընթացքում, սակայն մինչ այդ էլ Յուրգեն Կլոպի սաներին հաղթանակները տրվում էին մեծ դժվարությամբ։ Այսօր էլ մերսիսայդյան ակումբը շատ անատամ և անօգնական տեսք ուներ։ Ամբողջ խաղի ընթացքում «կարմիրները» Բեն Ֆոստերի պաշտպանած դարպասի ուղղությամբ կատարել է ընդամենը 1 դիպուկ հարված։ Այս ամենը մասամբ կարելի է կապել հոգնածության հետ, քանի որ գրեթե միշտ «Լիվերպուլը» հանդես է գալիս նույն կազմով։

Այսպիսով, «Վոթֆորդն» ընդհատեց «Լիվերպուլի» 44 խաղից բաղկացած անպարտելի հանդիպումների շարքը։ «Արսենալի» 49 խաղից բաղկացած անպարտելի հանդիպումների շարքը կրկին մնաց անսասան։ Կանգուն մնաց նաև ողջ մրցաշրջանն առանց պարտության անցկացնելու ռեկորդը, որը նույնպես պատկանում է «Արսենալին»։

«Վոթֆորդն» այս հաղթանակից հետո վաստակեց 27 միավորվ՝ բարձանալով 17-րդ հորիզոնական, իսկ «Լիվերպուլը» 79 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը։

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023