Լեսթերը խաղային խնդիրեր ունի, Քեյնը երկար դադարից հետո առաջին գոլն է խփում?

Լեսթերը խաղային խնդիրեր ունի, Քեյնը երկար դադարից հետո առաջին գոլն է խփում?

24/06/2020 - 11:45

Անգլիական Պրեմիեր լիգայի շրջանակում երեկ՝ հունիսի 23-ին, մեկնարկեց 31-րդ տուրը։ Երեկ կայացավ երկու կարևոր հանդիպում

Նախ «Լեսթերը» սեփական հարկի տամ մրցեց հետնապահների թվում ընթացող «Բրայթոնի» դեմ։ Հավասար ընթացած խաղում երկու կողմերն էլ ունեին աչքի ընկնելու լավ հնարավորություններ, սակայն այդպես էլ դարպասի գրավում չարձանագրվեց։

Հանդիպման 14-րդ րոպեին հյուրերը հաշիվը բացելու հիանալի հնարավորություն ունեին, սակայն ֆրանսիացի հարձակվող Նիլ Մոպեյը չկարողացավ հստակ իրացնել 11 մետրանոց հարվածը։

Առաջնության վերսկսումից հետո «աղվեսները» երկրորդ անընդմեջ ոչ-ոքին են խաղում, սակայն դեռևս Չեմպիոնների լիգայի իրենց ուղեգրին վտանգ չի սպառնում։ Բրենդան Ռոջերսի սաները վաստակեցին 55 միավոր և զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը։ «Լեսթերը» 5-րդ տեղը զբաղցնեող «Մանչեսթեր Յունայթեդին» գերազանցում է 9 միավոր, որն իր հանդիպումը կանցկացնի այսօր՝ հունիսի 24-ին՝ «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում մրցելով «Շեֆիլդ Յունայթեդի» դեմ։ «Բրայթոնը» հերթական կարևոր միավորը վաստակեց և 33 միավորով այժմ զբաղեցնում է 15-րդ հորիզոնականը՝ 18-րդ տեղը զբաղեցնող «Բորնմութին» գերազանցելով 6 միավոր։

Եվրագավաթային ուղեգրերի համար պայքարող «Տոտենհեմը» պաշտոնական խաղերում վերջապես հաղթանակ տարավ։ Լոնդոնյան փոքրիկ դերբիի շրջանակում «շնաձկները» սեփական հարկի տակ 2։0 հաշվով առավելության հասան «Վեսթ Հեմի» նկատմամբ, որը շարունակում է անկում ապրել։

Առաջին խաղակեսում տանտերերն ունեին խաղային առավելություն, սակայն այդ առավելությունը չկարողացան վերածել խփած գոլերի։ Երկրորդ խաղակեսում «Տոտենհեմի» ֆուտբոլիստները մեծացրին ճնշումը և 67-րդ րոպեին բացեցին խաղի հաշիվը․ ինքնագոլի հեղինակ դաձավ Տոմաշ Սոուչեկը, իսկ 82-րդ րոպեին երկար դադարից հետո գոլի հեղինակ դարձավ Հարի Քեյնը, ով վերջին անգամ գոլի հեղինակ դարձել էր նախորդ տարի դեկտեմբերի 28-ին։ Ընթացիկ մրցաշրջանում անգլիացի գոլահարը Պրեմիեր լիգայի շրջանակում խփել է 12 գոլ։

Այսպիսով, Ժոզե Մոուրինիոյի սաները փետրվարի 16-ից ի վեր՝ տարան առաջին հաղթանակը պաշտոնական խաղերում՝ ընդհատելով առանց հաղթանակներից բաղկացած 7 հանդիպումների շարքը։ «Վեսթ Հեմը» առաջնությունը վերսկսել է այնպես, ինչպես այն ավարտել էր՝ անհաջող մրցելույթներով։ Լոնդոնյան ակումբը առաջնության շրջանակում կրեց երրորդ անընդմեջ պարտությունը, իսկ ընդհանուր առմամբ «մրճահարները» վերջին 12 պաշտոնական խաղերից հաղթել են միայն 1-ը։ «Վեսթ Հեմը» մնաց 27 միավորով և զբաղեցնում է 17-րդ հորիզոնականը։ Նույնքան միավոր ունի նաև 18-րդ հորիզոնականը զբաղեցնող «Բորնմութը»։

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023