Լեո Մեսսին խփած գոլերի քանակով շրջանցեց Պելեին

Լեո Մեսսին խփած գոլերի քանակով շրջանցեց Պելեին

08/12/2021 - 11:42

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրում ՊՍԺ-ն սեփական հարկի տակ 4:1 հաշվով հաղթեց «Բրյուգեին»։

Այդ խաղում փարիզյան ակումբի կամզից դուբլի հեղինակ դարձավ Լեո Մեսսին։

Մի շարք հեղինակավոր պարբերականներ, հղում կատարելով Սպորտի վիճակագրության հիմնադրամին` RSSSF-ին, հայտնում են, որ արգենտինացի հարձակվողը պաշտոնական խաղերում խփած գոլերի քանակով շրջանցել է «Ֆուտբոլի արքա» Պելեին։

Աղբյուրի փոխանցմամբ` Մեսսին իր խփած գոլերի քանակը հասցրել է 758-ի, իսկ Պելեի ակտիվում կա 757 գոլ։

Ըստ RSSSF-ի` համաշխարհային ֆուտբոլի պատմության լավագույն ռմբարկուն Յոզեֆ Բիցանն է, ով խփել է 805 գոլ։

Նրան, 801 գոլով, հաջորդում է Կրիշտիանու Ռոնալդուն։

Նշենք, որ Լեո Մեսսին 678 գոլ խփել է ակումբների, իսկ 80 գոլ` Արգենտինայի հավաքականի կազմում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023