Նյուելսի մարզիչ․ «Մեսսին կվերադառնա մեզ մոտ»

Նյուելսի մարզիչ․ «Մեսսին կվերադառնա մեզ մոտ»

23/03/2021 - 11:21

«Նյուելս Օլդ Բոյսի» գլխավոր մարզիչ Գերման Բուրգոսը խոսել է «Բարսելոնայի» առաջատար Լեո Մեսսիի ՝ արգենտինական ակումբ հավանական վերադարձի մասին․

«Ես գերագույն կարծք ունեմ Մեսսիի մասին։ Ես հավատում եմ, որ նա կարող է իր թիմին ավելին տալ, քան արդեն տվել է։

Կարծում եմ՝ նա չի հեռանա «Բարսելոնայից», քանի որ այն իր տունն է, ինչպես «Նյուելսը», սակայն հավատում եմ, որ նա կվերադառնա մեզ մոտ։ Եթե Մարադոնան խաղացել է մեզ մոտ, ապա Մեսսին նույնպես կցանկանա դա անել։

Ինչ-որ պահ դա միանշանակ տեղի է ունենալու․․․ հուսով եմ՝ շատ շուտով»,- նշել է Բուրգոսը, ում խոսքերը մեջբերում է La Capital-ը։

Հիշեցնենք, որ Լեո Մեսսին «Նյուելս Օլդ Բոյսի» սան է, որի համակարգում խաղացել է 1995-2000 թթ․, ինչից հետո 13 տարեկան հասակում տեղափոխվել է «Բարսելոնա»։

Հատկանշական է, որ իր կարիերայի մայրամուտին՝ 1993-1994 թթ․ «Նյուելսի» կազմում հանդես է եկել նաև Դիեգո Արմանդո Մարադոնան։

Ինչ վերաբերում է Գերման Բուրգոսին, ապա 51-ամյա մասնագետը երկար տարիներ (2012-2020թթ․ ) «Ատլետիկո Մադրիդում» եղել է Դիեգո Սիմեոնեի օգնականը, սակայն նախորդ տարվա ամռանը հեռացավ մադրիդյան ակումբից, իսկ վերջերս՝ 2021 թվականի մարտի 14-ին, նշանակվեց «Նյուելս Օլդ Բոյսի» գլխավոր մարզիչ։

Հ․Գ․ Միացեք մեր Telegram-ի ալիքին -> https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023