Մեսսին ու Բարսելոնան տուգանվել են

Մեսսին ու Բարսելոնան տուգանվել են

02/12/2020 - 23:40

Իսպանական Լա լիգայի 11-րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» սեփական հարկի տակ 4:0 հաշվով ջախջախեց «Օսասունային»։

Հանդիպման 73-րդ րոպեին կատալոնական ակումբի կազմում գոլի հեղինակ դարձավ Լեո Մեսսին և խփած գնդակը նվիրեց օրեր առաջ մահացած Դիեգո Արմանդո Մարադոնային։ Մեսսին հանեց իր հիմնական մարզաշապիկը, որի տակից էլ կար «Նյուելս Օլդ Բոյսի» «10» համարի մարզաշապիկ։ Ինչպես գիտեք, Մեսսին այդ ակումբի մարզադպրոցի սան է, որտեղ հանդես եկել մինչև 2000 թվականը, իսկ Մարադոնոն այնտեղ հանդես է եկել 1993/94 մրցաշրջանում, որի կազմում միայն 5 հանդիպում է անցկացրել։

Լեո Մեսսին այդ դրվագում հանդիպման գլխավոր մրցավար Անտոնիո Մատեո Լաոսի կողմից զգուշացվեց դեղին քարտով, որը «Բարսելոնան» բողոքարկել էր և ցանկանում էր չեղարկել՝ հաշվի առնելով ստեղծված հատուկ իրավիճակը։

Ինչպես տեղեկացնում է Diaro Sport-ը, դեղին քարտը ոչ մի այն չի չեղարկվել, այլև Իսպանիայի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիայի Մրցաշարերի կազմակերպման կոմիտեն Մեսսիին այդ քայլի համար տուգանել է 600 հազար եվրոյով, իսկ «Բարսելոնային»՝ 300 հազար եվրոյով։

Կատալոնական ակումբն արդեն բողոքարկել է այդ որոշումը՝ դիմելով Բողոքարկման կոմիտե։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023