Լացիոն բաց թողեց երկրորդ հորիզոնական բարձրանալու հնարավորությունը?

Լացիոն բաց թողեց երկրորդ հորիզոնական բարձրանալու հնարավորությունը?

06/02/2020 - 02:17

Իտալական Ա սերիայի շրջանակում կայացավ 17-րդ տուրից հետաձգված «Լացիո» – «Վերոնա» հանդիպումը։

Վիճակագրական առումով բացարձակ հավասար ընթացած խաղում կողմերին այդպես էլ չհաջողվեց բացել հանդիպման հաշիվը։ Գրանցվեց 0։0 հաշիվը։ Սակայն, նշենք, որ հռոմեական ակումբի գրոհներն ավելի սուր և վտանգավոր էին։

Այսպիսով, «Լացիոն» անչափ կարևոր երկու միավոր կորցրեց և ձեռքից բաց թողեց երկրորդ հորիզոնական բարձրանալու հնարավորությունը։ Սիմոնե Ինձզագիի սաները վաստակեցին 50 միավոր և զբաղեցնում են 3-րդ հորիզոնականը։ «Արծիվները» 1 միավոր զիջում են «Ինտերին», իսկ առաջատար «Յուվենտուսին»՝ 4 միավոր։ «Վերոնան» 31 միավորով 9-րդն է։

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023