Իտալիայի հավաքականն անպարտելիության համաշխարհային ռեկորդ սահմանեց

Իտալիայի հավաքականն անպարտելիության համաշխարհային ռեկորդ սահմանեց

06/09/2021 - 01:10

ԱԱ-2022-ի որակավորման փուլի 5-րդ տուրում Իտալիայի հավաքականը C խմբի շրջանակում հյուրընկալվելիս մրցեց Շվեյցարիայի ընտրանու դեմ. գրանցվեց 0:0 հաշիվը։

Ինչպես տեղեկացնում է ESPN-ը, «սկուադրա աձուրին» չի պարտվում արդեն 36-րդ անընդմեջ խաղում` սահմանելով անպարտելիության հաշխարհային ռեկորդ։

Իտալիան գերազանցել է Բրազիլիայի (1993-95 թթ.) և Իսպանիայի (2007-09 թթ.) հավաքականների ցուցանիշները, որոնց անվան դիմաց այդ ժամանակահտվածներում գրանցվել է 35 անպարտելի խաղ։

Հավելենք, որ Իտալիայի հավաքականը, վաստակած 11 միավորով, գլխավորում է C խումբը, իսկ Շվեյցարիան 7 միավորով 2-րդն է, սակայն երկու հանդիպում պակաս է անցկացրել Եվրոպայի գործող չեմպիոնից։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023