Եվրո-2020․ Իտալիայի հավաքականի ընդլայնված կազմը

Եվրո-2020․ Իտալիայի հավաքականի ընդլայնված կազմը

18/05/2021 - 00:14

Իտալիայի հավաքականի ֆեդերացիայի պաշտոնական կայքում հրապարակվել են այն 33 ֆուտբոլիստների անունները, ովքեր նախապատրաստվելու են Եվրո-2020-ին։

Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին․

Դարպասապահներ – Ջանլուիջի Դոնարումա («Միլան»), Ալեսիո Կրանիո («Կալյարի»), Ալեքս Մերետ («Նապոլի»), Սալվատորե Սիրիգու («Տորինո»)

Պաշտպաններ – Ֆրանչեսկո Աչերբի, Մանուել Լացարի (երկուսն էլ՝ «Լացիո»), Ալեսանդրո Բաստոնի («Ինտեր»), Քրիստիանո Բիրագի («Ֆիորենտինա»), Ջորջիո Կիելինի, Լեոնարդո Բոնուչի (երկուսն էլ՝ «Յուվենտուս»), Ալեսանդրո Ֆլորենցի (ՊՍԺ), Ջիովանի Դի Լորենցո («Նապոլի»), Ջանլուկա Մանչինի, Լեոնարդո Սպինացոլա (երկուսն էլ՝ «Ռոմա»), Ռաֆայել Տոլոյ («Ատալանտա»)

Կիսապաշտպաններ – Գաետանո Կաստրովիլի («Ֆիորենտինա»), Մարկո Վերատի (ՊՍԺ), Մատեո Պեսինա («Ատալանտա»), Մանուել Լոկատելի («Սասուոլո»), Բրայան Քրիստանտե, Լորենցո Պելեգրինի (երկուսն էլ՝ «Ռոմա»), Ստեֆանո Սենսի, Նիկոլո Բարելա (երկուսն էլ՝ «Ինտեր»)

Հարձակվողներ – Անդրեա Բելոտի («Տորինո»), Դոմենիկո Բերարդի, Ջակոմո Ռասպադորի (երկուսն էլ՝ «Սասուոլո»), Ֆեդերիկո Բերնարդեսկի, Ֆեդերիկո Կիեզա (երկուսն էլ՝«Յուվենտուս»), Չիրո Իմոբիլե («Լացիո»), Մոյզե Քին (ՊՍԺ), Վինչենցո Գրիֆո («Ֆրայբուրգ», Գերմանիա), Լորենցո Ինսինյե, Մատեո Պոլիտանո, (երկուսն էլ՝ «Նապոլի»)

Նշենք, որ Իտալիայի հավաքականը մայիսի 28-ին Կալյարիում ընկերական հանդիպում կանցկացնի Սան Մարինոյի հավաքականի դեմ, ինչից հետո Ռոբերտո Մանչինին հունիսի 1-ին կհրապարակի Եվրո-2020-ի վերջնական հայտացուցակը, որում ընդգրված են լինելու 26 ֆուտբոլիստներ։

Հավելենք, որ «սկուադրա աձուրան» Եվրո-2020-ի շրջանակում ընդգրկված է A խմբում և կմրցի Թուրքիայի, Շվեյցարիայի, ինչպես նաև Ուելսի հավաքականների դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023