Իտալիայի հավաքականը մոտ է նոր գլխավոր մարզիչ ունենալուն
Ռոբորտե Մանչինին, մեծ հավանականությամբ, կնշանակվի Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։
Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան և 61-ամյա մասնագետը մինչև 2030թ. հուլիսի 1-ը պայմանագիր են համաձայնեցրել։ Կողմերի բանակցությունները վերջին փուլում են։
«Սկուադրա աձուրին» Մանչինիի գլխավորությամբ հանդես է եկել նաև 2018-23 թվականներին, 58 խաղում տարել է 38 հաղթանակ, գրանցել 12 ոչ-ոքի, կրել 8 պարտություն, 2021թ. դարձել Եվրոպայի չեմպիոն։
Մանչինին 2025թ. նոյեմբերից մարզում է «Ալ Սադը», որն ավարտված մրցաշրջանում անվանի մասնագետի գլխավորությամբ դարձել է Կատարի չեմպիոն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# իտալիայի հավաքական, Ռոբերտո Մանչինի