Իտալիայի գավաթ. Լացիոն համառ պայքարում հաղթեց Ռոմային` դուրս գալով կիսաեզրափակիչ 🎥

Իտալիայի գավաթ. Լացիոն համառ պայքարում հաղթեց Ռոմային` դուրս գալով կիսաեզրափակիչ 🎥

10/01/2024 - 23:02

Իտալիայի գավաթի 1/4 եզրափակիչում «Լացիոն» Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում մրցեց «Ռոմայի» դեմ։

Համառ պայքարում ընթացած խաղում գրանցվեց դարպասի ընդամենը մեկ գրավում. «արծիվները» հաղթեցին 1:0 հաշվով։

Մաուրիցիո Սարիի թիմին հաղթանակ պարգևեց 51-րդ րոպեին Մատիա Ձականիի դիպուկ իրացրած 11-մետրանոցը։

Այսպիսով, «Լացիոն» դուրս եկավ Իտալիայի գավաթի կիսաեզրափակիչ, որի շրջանակում մրցելու է «Յուվենտուս» – «Ֆրոզինոնե» դիմակայության հաղթողի դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023