Իսպանիայի գավաթ. կայացել է 1/16 եզրափակիչի վիճակահանությունը

Իսպանիայի գավաթ. կայացել է 1/16 եզրափակիչի վիճակահանությունը

17/12/2021 - 17:51

Դեկտեմբերի 14-16-ը կայացան Իսպանիայի գավաթի 1/32 եզրափակիչի բոլոր հանդիպումները, ինչի արդյունքում 28 ակումբներ նվաճեցին 1/16 եզրափակիչի ուղեգիր, որոնց մրցաշարի այդ փուլում կմիանան նաև «Ռեալ Մադրիդը», «Բարսելոնան», «Ատլետիկո Մադրիդն» ու «Ատլետիկ Բիլբաոն»։

Ինչպես տեղեկացնում է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, դեկտեմբերի 17-ին կայացել է Copa del Rey-ի 1/16 եզրափակիչի վիճակահանություն, որի արդյունքում ձևավորվել են հետևյալ զույգերը.

«Ալկոյանո» – «Ռեալ Մադրիդ»

«Լինարես» – «Բարսելոնա»

«Ռայո Մախադաոնդա» – «Ատլետիկո Մադրիդ»

«Ատլետիկո Բալեարես» – «Սելտա»

«Վալյադոլիդ» – «Բետիս»

«Ալմերիա» – «Էլչե»

«Միրանդես» – «Ռայո Վալեկանո»

«Կարթախենա» – «Վալենսիա»

«Սպորտինգ Խիխոն» – «Վիլյառեալ»

«Էյբար» – «Մալյորկա»

«Ֆուենլաբրադա» – «Կադիս»

«Լեգանես» – «Ռեալ Սոսիեդադ»

«Ժիրոնա» – «Օսասունա»

«Սարագոսա» – «Սևիլիա»

«Պոնֆերադինա» – «Էսպանյոլ»

«Մանչա» – «Ատլետիկ Բիլբաո»

Հավելենք, որ Իսպանիայի գավաթի 1/16 եզրափակիչի հանդիպումները կկայանան հունվարի 4-6-ը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023