Իսպանական գրանդը հետաքրքրված է Սպերցյանի ծառայություններով

Իսպանական գրանդը հետաքրքրված է Սպերցյանի ծառայություններով

24/02/2024 - 09:39

«Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը հայտնվել է «Ատլետիկո Մադրիդի» ուշադրության կենտրոնում։

Հայկական ֆուտբոլին մոտ կանգնած X-ի Armenie Football էջը հայտնում է, որ մադրիդյան ակումբը հետաքրքրված է 23-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով։

Աղբյուրի փոխանցմամբ` Դուբայում անցկացրած ուսումնամարզական հավաքի ժամանակ «հնդկացիները» հետևել են Սպերցյանի խաղին։

Գործարքի հավանականությանն անդրադարձել է նաև հեղինակավոր Transfermarkt կայքը, որը հաստատել է «Ատլետիկոյի»` Սպերցյանի նկատմամբ հետաքրքրությունը։

Կայքն այս գործարքի հավանականությունը գնահատել է 20%։ Սպերցյանի ամենահավանական նոր ակումբը, ըստ Transfermarkt-ի, «Յուվենտուսն» է` 90%, սակայն այդ գոտծարքի վերաբերյալ վերջին թարմացումը կատարվել է սույն թվականի հունվարի 5-ին։

Հավելենք, որ Էդուարդ Սպերցյանը 2023/24 մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրել է 21 հանդիպում` դառնալով 8 գոլի և 4 գոլային փոխանցում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023