Իսպանական գրանդը հետաքրքրված է Գաբրիել Մարտինելիի ծառայություններով

Իսպանական գրանդը հետաքրքրված է Գաբրիել Մարտինելիի ծառայություններով

08/12/2022 - 16:59

«Արսենալի» և Բրազիլիայի հավաքականի վինգեր Գաբրիել Մարտինելին, հնարավոր է, շուտով փոխի ակումբային գրանցումը։

Ինչպես հայտնում է Diaro Sport-ը, 21-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Բարսելոնան», որի սկաուտներն ԱԱ-2022-ի ընթացքում հետևել են նրա խաղին Բրազիլիայի հավաքականի կազմում։

Նշվում է, որ «բլաուգրանան» բավական լավ կարծիք ունի երիտասարդ ֆուտբոլիստի մասին և լիարժեք տիրապետում է նրա ապագայի վերաբերյալ ծրագրերին։

Աղբյուրի փոխանցմամբ` կատալոնական ակումբը մտադիր է 2023 թ. ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ամրապնդել հարձակման գիծը և ցանկանում է ձեռք բերել երիտասարդ ֆուտբոլիստների, ովքեր ունեն նաև միջազգային փորձ։

Նշվում է, որ այս գործարքի կայացմանը կարող է նպաստել այն, որ Մարտինելիի ու «Արսենալի» միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2024 թ. հունիսի 30-ին։

«Բարսելոնան» 2023 թ. ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կփորձի գնել Մարտինելիին, եթե մինչ այդ վերջինս նոր պայմանագիր չկնքի «զինագործների» հետ։

Հաղորդվում է, որ հետագա բարդություններից խուսափելու համար, լոնդոնյան ակումբը մտադիր է շուտով նոր պայմանագիր կնքել Մարտինելիի հետ, սակայն դեռևս չի կարողանում համաձայնության հասնել այդ հարցի շուրջ։

Կան տեղեկություններ, որ երիտասարդ ֆուտբոլիստին դուր է գալիս Լոնդոնում բնակվելը, և շատերը կանխատեսում են, որ նա 4 տարով կերկարաձգի պայմանագիրն «Արսենալի» հետ։

Այդուհանդերձ, 21-ամյա հարձակվողը տեղյակ է «Բարսելոնայի» հետաքրքրվածության մասին և դեմ չէ կարկերան կատալոնական ակումբի կազմում շարունակելուն։

Հավելենք, որ Գաբրիել Մարտինելին «Արսենալի» կազմում հանդես է գալիս 2019 թ. հուլիսին` անցկացրած 104 խաղում դառնալով 23 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023