Իռլանդիայի հավաքականը ջախջախեց Ադրբեջանին🎥

Իռլանդիայի հավաքականը ջախջախեց Ադրբեջանին🎥

10/10/2021 - 00:24

Աշխարհի 2022 թ. առաջնության որակավորման փուլի 7-րդ տուրում Իռլանդիայի հավաքականը A խմբի շրջանակում հյուրընկալվելիս մրցեց Ադրբեջանի ընտրանու դեմ։

Ընդհանուր առմամբ հավասար պայքարում ընթացած խաղում Սթիվեն Քենիի սաներն ավելի լավ իրացրին իրենց գոլային պահերն ու հաղթեցին մրցակցին 3:0 հաշվով։

Իռլանդացիների կազմից դուբլի հեղինակ դարձավ Կալում Ռոբինսոնը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Չիդոզի Օգբենեն։

Այս հաղթանակից հետո Իռլանդիայի հավաքականը վաստակեց 5 միավոր և A խմբում զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը։

Ադրբեջանն էլ իր ակտիվում ունի 1 միավոր և եզրափակում է խումբը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023