Ինչպե՞ս է կայծակը հարվածել ռուս պատանի դարպասապահին?

Ինչպե՞ս է կայծակը հարվածել ռուս պատանի դարպասապահին?

06/07/2020 - 15:14

Երեկ՝ հուլիսի 5-ին, դժբախտ պատահար է տեղի ունեցել մերձմոսկովյան Օրեխովո-Զուևո շրջանը նեկրայացնող «Զնամյա Տրուդա» ակումբի 16-ամյա պատանի դարպասապահ Իվան Զաբորովսկու հետ։

Ինչպես տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը, մարզումներից մեկի ժամանակ կայծակը հարվածել է պատանի ֆուտբոլիստին։ Հաղորդվում է, որ մարզման մեկնարկին երկինքը մաքուր է եղել և որևէ ամպ չի եղել։ Դարպասապահը ընդհանուր խմբից մի պահ առանձին է մարզվել և դեպքի պահին ոչ ոք անմիջապես չի արձագանքել։

Առաջին օգնությունը դարպասապահին ցույց է տվել նրա մարզիչ Անտոն Բասովը՝ իրականացնելով սրտի անուղղակի մերսում։ Բասովը դարպասապահին նաև արհետսական շնչառություն է տվել, իսկ մինչև շտապօգնության մեքենայի ժամանալը շարունակել է օգնություն ցույց տալ նրան։

Զաբորովսկուն անգիտակից վիճակում տեղափոխել են տեղի հոսպիտալներից մեկը, իսկ երեկ՝ ուշ երեկոյան, ուղղաթիռով նրան տարել են Լյուբերցիի քաղաքային հոսպիտալ։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Զաբորովսկու վիճակն այժմ կայուն է, իսկ սրտի աշխատանքը նորմայի մեջ է։ Կայծակի հարվածից ֆուտբոլիստը ծանր այրվածքներ է ստացել։ Բժիկների խոսքերով, ֆուտբոլիստի կյանքին վտանգ չի սպառնում։

Այսօր՝ հուլիսի 6-ին, «Զանմյա Տրուդայի» Twitter-ի պաշտոնական օգտահաշվում հայտնվել է դժբախտ պատահարի տեսանյութը։

Նշենք, որ «Զնամյա Տրուդան» հանդես է գալիս Ռուսատանի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի «Արևմուտք» գոտում, որի 2019/20 մրցաշրջանը կորոնավիրուսի համաճարակի պատճառով ժամանակից շուտ անավարտ է մնացել՝ չեղարկվելով, իսկ «Զնամյա Տրուդան» զբաղեցրել է 11-րդ հորիզոնականը։

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023