Ի՞նչ տրանսֆերային նպատակներ է ունենալու Պոչետինոն ՊՍԺ-ն գլխավորելուց հետո

Ի՞նչ տրանսֆերային նպատակներ է ունենալու Պոչետինոն ՊՍԺ-ն գլխավորելուց հետո

27/12/2020 - 17:04

Ինչպես հայտնի է, «Տոտենհեմի» նախկին գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն մոտ ժամանակներս գլխավորելու է ՊՍԺ-ն՝ փոխարինլեով Թոմաս Տուխելին, ով վերջերս պաշտոնանկ արվեց։

Ինչպես տեղեկացնում է Evening Standard-ը, արգենտինացի մարզիչը նշանակվելու դեպքում ՊՍԺ-ին խնդրելու է, որպեսզի ակումբը ձեռք բերի մի շարք ֆուտբոլիստների, որոնց հետ աշխատել է «Տոտենհեմում»։ Խոսքը Դելե Ալիի և Քրիստիան Էրիկսենի մասին է, ով ներկա պահին համարվում է «Ինտերի» ֆուտբոլիստ, սակայն միլանյան ակումբը նրան տրանսֆերի է հանել։ Հատկանշական է, որ վերոնշյալ երկու ֆուտբոլիստներն էլ ներկա պահին խաղային պրակտիկայի լուրջ խնդիր ունեն։

Le Parisien-ն էլ գրում է, որ «Փարիզի»՝ Պոչետինոյին հրավիրելու հիմնական պատճառներից մեկն այն է, որ 48-ամյա մասնագետը ցանկանում է աշխատել «Բարսելոնայի» ավագ Լեո Մեսսիի հետ և կկարողանա համոզել նրան տեղափոխվել Ֆրանսիայի մայրաքաղաք։ Բացի Էրիկսենից և Ալիից, Պոչետինոյի տրանսֆերային գլխավոր նպատակը լինելու է հենց Լեո Մեսսին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ տրանսֆերի կայացմանը խթանում է այն փաստը, որ Լեո Մեսսիի պայմանագիրն ավարտվում է 2021 թվականի ամռանը և դեռևս որևէ խոսք չկա, որ նա «Բարսելոնայի» հետ նոր պայամանգիր է կնքելու։ 33-ամյա ֆուտբոլիստը 2021 թվականի հունվարից սկսած կարող է ցանկացած ակումբի հետ բանակցություններ վարել, պայմանագիր համաձայնեցնել/կնքել իր ապագա ակումբի հետ և ներկայիս պայմանագրի ավարտից հետո անվճար հեռանալ «Բարսելոնայից»։

Բացի դրանից, Պոչետինոն ու Մեսսին իրենց ֆուտբոլային կարիերան սկսել են «Նյուելս Օլդ Բոյս» ակումբում, ինչը նույնպես կարող է վճռորոշ լինել արգենտինացի ֆուտբոլիստի ապագայի հարցում։

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023