Ժիրոնան տարել է ակումբի պատմության ամենախոշոր հաշվով հաղթանակը 🎥

Ժիրոնան տարել է ակումբի պատմության ամենախոշոր հաշվով հաղթանակը 🎥

25/05/2024 - 12:21

Իսպանական Լա լիգայի վերջին` 38-րդ տուրում, «Ժիրոնան» տանը 7:0 հաշվով ջախջախեց «Գրանադային»։

Ըստ հեղինակավոր Transfermarkt կայքի` սա կատալոնական ակումբի պատմության պատմության ամենախոշոր հաշվով հաղթանակն է։

Նախկինում ակումբը մրցակիցներին երեք անգամ հաղթել էր 6:0 հաշվով։ Նման արդյունք գրանցվել էր «Լաս Պալմասի» (2018 թ.), «Լուգոյի» (2014 թ.) և «Ռեալ Ավիլես Ինդուստրիալի» (1958 թ.) դեմ խաղերում։

«Ժիրոնան» պատմության մեջ առաջին անգամ է մրցակցի դարպասն ուղարկել է 7 գոլ։

Հավելենք, որ Միչելի թիմը 81 միավորով առաջնությունն ավարտել է երրորդ տեղում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023