Թրիլլեր Անգլիայի հյուսիսում․ Չելսին խուսափեց ֆիասկոյից🎥

Թրիլլեր Անգլիայի հյուսիսում․ Չելսին խուսափեց ֆիասկոյից🎥

26/09/2020 - 22:38

Անգլիական Պրեմիեր լիգայի 3-րդ տուրի շրջանակում «ՎԵսթ Բրոմվիչը» սեփական հարկի տակ ընդունել էր «Չելսիին»։

Հանդիպման առաջին խաղակեսից հետո բավականին խոշոր անակնկալ էր հասունունանում․ տանտերերը հաղթում էին 3։0 հաշվով։ Սլավեն Բիլիչի թիմի կազմից դուտբլի հեղինակ էր դարձել Կալում Ռոբինսոնը, մեկ անգամ էլ՝ Կայլ Բարտլին։

Հատկապես հիշատակման է արժանի Ռոբինսոնի խփած երկրորդ գնդակը, երբ դաշտի կենտրոնում «Չելսիի» կենտրոնական պաշտպան Տիագո Սիլվան պարզ իրադրությունում կոպիտ սխալ թույլ տվեց, ինչի արդյունքում 25-ամյա իռլանդացի հարձակվողը մեն-մենակ հայտնվեց Վիլի Կաբալյերոյի դիմաց և հաշիվը դարձրեց 2։0։

Ընդմիջմանը Ֆրենկ Լեմպարդը երկու փոփոխություն կատարեց․ Մարկոս Ալոնսոյի և Մատեո Կովաչիչի փոխարեն խաղադաշտում հայտնվեցին Սեզար Ասպիլիկուետան և Կալում Հադսոն-Օդոյին, ինչն էլ թարմություն մտցրեց լոնդոնյան ակումբի խաղում և «ազնվականները», ի վերջո փրկեցին խաղը։ Գոլերի հեղինակներ դարձան Մեյսոն Մաունթը, Հադսոն-Օդոյին, ինչպես նաև Թեմի Աբրահամը։ Հատկանշական է, որ վերջին գոլը «կապույտները» խփեցին 90+3-րդ րոպեին։

Այսպիսով, կայացած երեք խաղերից հետո «Չելսին» ունի 4 միավոր և զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը, իսկ «Վեսթ Բրոմը» 1 միավորով 15-րդն է։

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023