Թոփ-5 առաջնությունների շրջանակում ամենաշատ գոլ խփած ֆուտբոլիստները 2000 թվականից ի վեր

Թոփ-5 առաջնությունների շրջանակում ամենաշատ գոլ խփած ֆուտբոլիստները 2000 թվականից ի վեր

27/12/2020 - 11:22

Հեղինակավոր Transfermarkt պորտալը, որը սահմանում է ֆուտբոլիստների ամենաօբյեկտիվ շուկայական արժեքները, հետաքրքիր վիճակագրական տվյալ է ներկայացրել հանրությանը։

Պորտալը ներկայացրել է 2000 թվականից ի վեր թոփ-5 առաջնությունների շրջանակում ամենաշատ գոլի հեղինակ դարձած ֆուտբոլիստներին, որի լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը․

1․ Կրիշտիանու Ռոնալդու – 459 գոլ («Մանչեսթեր Յունայթեդ», «Ռեալ Մադրիդ», «Յուվենտուս»)

2․ Լեո Մեսսի – 451 գոլ («Բարսելոնա»)

3. Զլատան Իբրահիմովիչ – 288 գոլ («Յուվենտուս», «Ինտեր», «Բարսելոնա», «Միլան», ՊՍԺ, «Մանչեսթեր Յունայթեդ»)

4․ Սերխիո Ագուերո – 254 գոլ («Ատլետիկո Մադրիդ», «Մանչեսթեր Սիթի»)

5. Ռոբերտ Լևանդովսկի – 253 գոլ («Բորուսիա Դորտմունդ», «Բավարիա»)

6. Էդինսոն Կավանի – 253 գոլ («Պալերմո», «Նապոլի», ՊՍԺ, «Մանչեսթեր Յունայթեդ»)

7. Գոնսալո Իգուային – 237 գոլ («Ռեալ Մադրիդ», «Նապոլի», «Յուվենտուս», «Միլան», «Չելսի»)

8. Լուիս Սուարես – 220 գոլ («Լիվերպուլ», «Բարսելոնա», «Ատլետիկո Մադրիդ»)

9. Կարիմ Բենզեմա – 219 գոլ («Լիոն», «Ռեալ Մադրիդ»)

10. Ֆրանչեսկո Տոտտի – 210 գոլ («Ռոմա»)

Ցանկում տեղ են գտել նաև Սամուել Էտո’օն (209 գոլ), Անտոնիո դի Նատալեն (209 գոլ), Ուեյն Ռունին (208 գոլ), Թիերի Անրին (205 գոլ), Էդին Ջեկոն (199 գոլ), Պիեր-Էմերիկ Օբամեյանգը (196 գոլ), Լուկա Տոնին (195 գոլ), Կլաուդիո Պիսարոն (192 գոլ), Ֆերնանդո Տորեսը (189 գոլ), Ալբերտո Ջիլարդինոն (188 գոլ), Դավիդ Վիլլան (185 գոլ), Մարիո Գոմեսը (177 գոլ), Դիմիտար Բերբատովը (176 գոլ), Միրոսլավ Կլոզեն (175 գոլ), Ֆաբիո Կվալյարելան (170 գոլ), Ֆրենկ Լեմպարդը (164 գոլ), Ջերմեյն Դեֆոն (163 գոլ), Ռաուլը (163 գոլ), Արից Ադուրիսը (158 գոլ), Ռուդ վան Նիստելռոյը (157 գոլ), Հարի Քեյնը (152 գոլ), Ռոյ Մակայը (148 գոլ), Չիրո Իմոբիլեն (148 գոլ), Ռոմելու Լուկակուն (147 գոլ), Կևին Գամեյրոն (146 գոլ), Անտուան Գրիզմանը (146 գոլ), Դավիդ Տրեզեգեն (145 գոլ), Ռոբին վան Պերսին (144 գոլ), Շտեֆան Կիսլինգը (144 գոլ), ինչպես նաև Դիդիե Դրոբան (143 գոլ) և այլ ֆուտբոլիստներ։

# , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023