Թիկնիզյան. «Ժամանակն է, որ Սպերցյանը տեղափոխվի Եվրոպա»

Թիկնիզյան. «Ժամանակն է, որ Սպերցյանը տեղափոխվի Եվրոպա»

26/12/2023 - 11:46

«Լոկոմոտիվի» եզրային պաշտպան Նաիր Թիկնիզյանը խոսել է Հայաստանի հավաքականում իր խաղընկեր Էդուարդ Սպերցյանի մասին.

«Ժամանակն է, որ Սպերցյանը մեկնի Եվրոպա։ Էդուարդը, որպես ֆուտբոլիստ, հասունացել է, ինչպես հոգեպես, այնպես էլ ֆիզիկապես։

Ցանկանում եմ, որ նա եվրոպական որևէ առաջնություն տեղափոխվի, բայց ոչ այն պատճառով, որ Ռուսաստանում վատ է, այլ, զուտ, դա քայլ առաջ կլինի Սպերցյանի համար»,- Թիկնիզյանի խոսքերը մեջբերում է Sport24-ը։

Հավելենք, որ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ խաղարկությունում Էդուարդ Սպերցյանն անցկացրած 18 խաղում դարձել է 8 գոլի և 3 գոլային փոխանցման հեղիանկ։

Ինչ վերաբերում է Նաիր Թիկնիզյանին, վերջինս «Լոկոմոտիվի» կազմում ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի շրջանակում դաշտ է դուրս եկել 23 անգամ` դառնալով 8 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023