Ընկերական հանդիպումներ. Արգենտինան հաղթեց Պանամային 🎥

Ընկերական հանդիպումներ. Արգենտինան հաղթեց Պանամային 🎥

24/03/2023 - 11:09

Արգենտինայի հավաքականը Բուենոս Այրեսի «Մոնումենտալ» մարզադաշտում ընկերական հանդիպում անցկացրեց Պանամայի ընտրանու հետ։

Հանդիպման մեծ մասում «ալբիսելեստեն» ուներ տոտալ առավելություն և հաղթեց 2:0 հաշվով։

Լիոնել Սկալոնիի թիմին հաղթանակ պարգևեցին Տիագո Ալմադայի և Լեո Մեսսիի խփած գոլերը։

Նշենք, որ Արգենտինայի հավաքականն աշխարհի չեմպիոն դառնալուց հետո առաջին հանդիպումն անցկացրեց։

Հավելենք, որ «ալբիսելեստեն» հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի մարտի 28-ին և կմրցի Կյուրասաոյի ընտրանու դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023