Ըմբշամարտի ԱԱ. Վազգեն Թևանյանն անչափ ցավալի պարտություն կրեց կիսաեզրափակիչում 🎥

Ըմբշամարտի ԱԱ. Վազգեն Թևանյանն անչափ ցավալի պարտություն կրեց կիսաեզրափակիչում 🎥

18/09/2023 - 19:05

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում շարունակվում է ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։

Վազգեն Թևանյանը (65 կգ) հաղթել էր մեկնարկային երեք գոտեմարտերում` դուրս գալով կիսաեզրափակիչ։

Կիսաեզրափակիչում 23-ամյա ըմբիշը մրցեց Պուերտո Ռիկոն ներկայացնող Սեբաստիան Ռիվերայի դեմ։

Գոտեմարտի ավարտից 20 վայրկյան առաջ Թևանյանը հաղթում էր 9:6 հաշվով, սակայն թույլ տվեց մրցակցին փոխադրել իրեն, ով նաև կարողացավ գլորել հայ ըմբիշին։

Արդյունքում, Թևանյանը պարտվեց 9:10 հաշվով և կպայքարի բրոնզե մեդալի համար։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023