Ըմբշամարտի ԱԱ. Արթուր Ալեքսանյանը շարունակում է ջախջախել մրցակիցներին` դուրս գալով կիսաեզրափակիչ🎥

Ըմբշամարտի ԱԱ. Արթուր Ալեքսանյանը շարունակում է ջախջախել մրցակիցներին` դուրս գալով կիսաեզրափակիչ🎥

22/09/2023 - 16:49

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում շարունակվում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։

Արթուր Ալեքսանյանը (97 կգ) մեկնարկային գոտեմարտում 10:4 հաշվով հաղթեց ռումինացի Նիկու Օժոգին, այնուհետև 9:0 ջախջախեց Ժոզեֆ Ռաուին (ԱՄՆ)` դուրս գալով 1/4 եզրափակիչ։

1/4 եզրափակիչում էլ հայ ըմբիշը նույն` 9:0 հաշվով ջախջախեց արդեն չեխ Արթուր Օմարովին։

Ինչպես Ռաուի դեպքում, այս անգամ նույնպես գոտեմարտը տևեց ընդամենը 2 րոպե։

Այսպիսով, Ալեքսանյանը դուրս եկավ մրցաշարի կիսաեզրափակիչ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023