Էվերտոնը խոշոր անակնկալ մատուցեց` հաղթելով Արսենալին🎥

Էվերտոնը խոշոր անակնկալ մատուցեց` հաղթելով Արսենալին🎥

04/02/2023 - 18:27

Անգլիական Պրեմիեր լիգայի 22-րդ տուրում առաջնության առաջատար «Արսենալը» Լիվերպուլի «Գուդինսոն Պարկ» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց «Էվերտոնի» դեմ։

Առաջ ընկնելով` նշենք, որ բավական խոշոր անակնկալ գրանցվեց, քանի որ «իրիսները» հաղթեցին 1:0 հաշվով։

Շոն Դայչի թինին հաղթանակ պարգևեց 60-րդ րոպեին Ջեյմս Տարկովսկիի խփած միակ գոլը։

Նշենք, որ «զինագործները» Պրեմիեր լիգայի շրջանակում վերջին պարտությունը կրել էր 2022 թ. սեպտեմբերի 4-ին` 6-րդ տուրում 1:3 հաշվով զիջելով «Մանչեսթեր Յունայթեդին»։

Այս հաղթանակից հետո «Էվերտոնը» վաստակեց 18 միավոր` բարձրանալով 17-րդ հորիզոնական։

«Արսենալը», 50 միավորով, շարունակում է գլխավորել Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023