Էվերթոնը  հաղթեց և կրկին բարձրացավ լավագույն քառյակ 🎥

Էվերթոնը հաղթեց և կրկին բարձրացավ լավագույն քառյակ 🎥

13/01/2021 - 02:15

Անգլիական Պրեմիեր լիգայի 18-րդ տուրում «Էվերտոնը» մրցակցի հարկի տակ ուժերը չափեց «Վուլվերհեմպտոնի» դեմ և 1։2 հաշվով կարողացավ դժվար հաղթանակի հասնել։

Առաջին խաղակեսում թիմերը բավական արագ փոխանակվեցին գոլերով․ 6-րդ րոպեին «իրիսների» հարձակվող Ալեքս Իվոբիի գոլին «գայլերը» 14-րդն րոպեին պատասխանեցին կիսապաշտպան Ռուբեն Նևեշի գոլով։ Առաջին խաղակեսն այդպես էլ ավարտվեց՝ 1։1 հաշվով։

Հաջորդ և հաղթական գոլը խփվեց միայն 77-րդ րոպեին։ Այն իր անվան դիմաց գրանցեց Մայքլ Քինը՝ առաջ մղելով «Էվերtոնին»՝ 1։2։ Խաղի մնացած ժամանակահատվածում այլևս գոլեր չգրանցվեցին։

Այս հաղթանակից հետո Կառլո Անչելոտիի սաները վաստակեցին 32 միավոր և ժամանակավորապես հանգրվանեցին ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի լավագույն քառյակում։ «Վուլվերհեմպտոնը» 10 միավոր պակաս ունի և նահանջեց 14-րդ հորիզոնական։

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023