Էդուարդ Սպերցյանի ասիստը դրամատիկ հաղթանակ պարգևեց Կրասնոդարին ԲԿՄԱ-ի դեմ խաղում 🎥

Էդուարդ Սպերցյանի ասիստը դրամատիկ հաղթանակ պարգևեց Կրասնոդարին ԲԿՄԱ-ի դեմ խաղում 🎥

10/12/2023 - 22:53

Ռուսական Պրեմիեր լիգայի 18-րդ տուրի կենտրոնական խաղում «Կրասնոդարը» սեփական հարկի տակ մրցեց ԲԿՄԱ-ի դեմ։

Համառ պայքարում ընթացած խաղում «ցլերը» հաղթեցին 1:0 հաշվով։

Տանտերերի կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Էդուարդ Սպերցյանը, ով 90-րդ րոպեին հաղթական գոլային փոխանցում կատարեց Նիկիտա Կրիվցոցին։

Այս հաղթանակից հետո Վլադիմիր Իվիչի թիմը վաստակեց 38 միավոր և գլխավորում է ՌՊԼ-ի մրցաշարային աղյուսակը։

ԲԿՄԱ-ն, 28 միավորով, 8-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023