Զլատանը կողմորոշվել է իր ապագայի հարցում

Զլատանը կողմորոշվել է իր ապագայի հարցում

31/07/2020 - 12:19

Ինպես տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը, «Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը որոշում է կայացրել մնալ ակումբում։

Աղբյուրի փոխանցմամբ` նոր պայմանագրի շուրջ կողմերը դեռևս չեն բանակցում, սակայն նրանք չեն կասկածում, որ հաջողությամբ կերկարաձգվի շվեդ ֆուտբոլիստի պայմանագիրը։ Սպասվում է, որ կողմերն այդ հարցը քննարկելու համար հանդիպելու են առաջիկա օրերին։

Աղբյուրը նաև հայտնում է, որ նոր պայմանագրով 38-ամյա ֆուտբոլիստը տարեկան վաստակելու է 4 մլն եվրո աշխատավարձ, ինչին ավելանալու են նաև տարբեր հավելավճարներ՝ բոնուսների տեսքով։

Հիշեցնենք, որ Զլատանը «ռոսոներիների» շարքերը համալրեց նախորդ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Նրա պայամագիրը լրացել էր «Լոս-Անջելես Գալաքսիի» հետ՝ «Միլան» տեղափոխվելով անվճար։ «Կարմրասև» մարզաշապիկով 38-ամյա շվեդ հարձակվողն ընթացիկ մրցաշրջանում հանդես է եկել 19 անգամ՝ դառնալով 10 գոլի հեղինակ։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023