Զիդան․ «Ես չեմ պատրաստվում հեռանալ Ռեալից․ մենք մտադիր ենք փոխել իրավիճակը»

Զիդան․ «Ես չեմ պատրաստվում հեռանալ Ռեալից․ մենք մտադիր ենք փոխել իրավիճակը»

06/02/2021 - 11:10

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ հայտնել է, որ մտադիր չէ հեռանալ «Արքայական» ակումբի ղեկից։

«Ես չգիտեմ, թե ինչ կկատարվի, սակայն մենք արժանի ենք ավարտել մրցաշրջանն այս կազմով։ Մարդիկ խոսում են մարզչի փոփոխությունից և այլն, բայց իմ բախտը բերել է․ ես նման բաներ չգիտեմ։

Եթե անգամ մարդիկ ցանկանան, որ ես հեռանամ, միևնույնն է ես պատրաստվում եմ մնալ, ֆուտբոլիստները՝ նույնպես։ Ճիշտ է՝ մենք բարձունքում չենք, սակայն մենք վճռական ենք տրամադրված՝ փոխելու իրավիճակը»,- ֆրանսիացի մասնագետի խոսքերն է մեջբերում Marca-ն։

Իսպանական Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում Զիդանի սաները, անցկացրած 20 հանդիպումներից հետո, վաստակել են 40 միավոր և զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը։

Նույնքան միավոր ունի նաև «Բարսելոնան», սակայն լրացուցիչ ցուցանիշների շնորհիվ կատալոնացիները երկրորդն են։ Առաջատարը «Ատլետիկոն» է՝ 50 միավորով և դեռ մեկ հանդիպում էլ պակաս է անցկացրել հետապնդողների համեմատ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023