Եվրոպա լիգա. Ռոման ու  Բայերը վստահ հաղթանակներ տոնեցին🎥

Եվրոպա լիգա. Ռոման ու Բայերը վստահ հաղթանակներ տոնեցին🎥

09/03/2023 - 23:53

Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Ռոման» սեփական հարկի տակ մրցեց «Ռեալ Սոսիեդադի» դեմ։

Բավական համառ պայքարում ընթացած խաղում «գայլերը» հաղթեցին 2:0 հաշվով։

Ժոզե Մոուրինիոյի թիմին հաղթանակ պարգևեցին Ստեֆան Էլ-Շարավիի և Մարաշ Կումբուլայի խփած գոլերը։

Վերոնշյալ հանդիպմանը զուգահեռաբար «Բայերը» Լևերկուզենում մրցեց հունգարական «Ֆերենցվարոշի» դեմ և հաղթեց նույն` 2:0 հաշվով։

«Դեղագործների» կազմից գոլերը խփեցին Կարիմ Դեմիրբայն ու Էդմոնդ Տապսոբան։

Նշենք, որ այս դիմակայությունների պատասխան խաղերը կկայանան մարտի 16-ին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023