ԵԼ․ «Արսենալը», «Սևիլիան»,«Լացիոն» հաղթանակներ տարան․ օրվա մյուս բոլոր հանդիպումների արդյունքները?

ԵԼ․ «Արսենալը», «Սևիլիան»,«Լացիոն» հաղթանակներ տարան․ օրվա մյուս բոլոր հանդիպումների արդյունքները?

04/10/2019 - 01:31

Ավարտին է մոտենում Եվրոպա լիգայի երկրորդ տուրը։

Լոնդոնի Արսենալը F խմբի իր խաղում 4։0 հաշվով ջաջախեց բելգիական «Ստանդարտին»։ Փայլուն հանդիպում անցկացրեց Արսենալի 18-ամյա բրազիլացի կիսապաշտպան Գաբրիել Մարտինելլին, ով դարձավ 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

Արսենալից մյուս 2 գնդակները հեղինակեցին Ջոզեֆ Վիլլոքը և Դանի Սեբալյոսը։ Արսենալը F խմբում ցույց է տվել 100%-անոց արդյունք և 6 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Ստանդարտն» ու Ֆրանկֆուրտի «Այնտրախտը» 3-ական միավորով կիսում են 2-րդ և 3-րդ հորիզոնականները, իսկ պորտուգալական «Գիմարայեշը» միավոր չունի։

Հռոմեական «Լացիոն» սեփական հարկի տակ ընդունել էր ֆրանսիական «Ռենին» և տարավ կամային հաղթանակ։ Հանդիպման հաշիվը բացվեց 55-րդ րոպեին, հյուրերից աչքի ընկավ Ժերեմի Մորելը։ Սակայն, հետագայում հռոմեցաիներին հաջողվեց բեկել հանդիպման ընթացքը և հաղթանակ տանել։ Գոլերի հեղինակներ դարձան Սերգեյ Միլինկովիչ-Սավիչն ու Չիրո Իմոբիլեն 63 և 75-րդ րոպեներին համապատասխանաբար։ Այս հաղթանակը ԵԼ-ի շրջանակներում առաջինն էր։

Ահա իսկ Սևիլիան, ինչպես Արսենալը, իր խմբում ևս ունի 100%-անոց արդյունք։ Այսօր անդալուսական ակումբը նվազագույն հաշվով հաղթեց Կիպրոսի ԱՊՕԵԼ-ին։ Հանդիպման միակ գնդակը 17-րդ րոպեին հեղինակեց Չիչարիտոն։

Մյուս բոլոր խաղերի արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023