Դինի․ «Գրեթե բոլոր ակումբներում էլ կան նույնասեռականներ»

Դինի․ «Գրեթե բոլոր ակումբներում էլ կան նույնասեռականներ»

15/06/2020 - 15:13

ԱՊԼ-ն ներկայացնող «Վոթֆորդի» հարձակվող և ավագ Տրոյ Դինին խոսել է նույնասեռականության թեմայից․

«Ես պատրաստ եմ տեսախցիկների առջև ասել, որ յուրաքանչյուր ակումբում գոնե մեկ նույնասեռական կա։ Նրանք 100% կան։ Կարծում եմ, որ նույնասեռականները շատ անհանգստացած են իրենց վրա պատասխանատվություն վերցնել, որ դառնան նմանատիպ առաջին ֆուտբոլիստը»,- պատմել է Դինին BBC-ին տված հարցազրույցի ժամանակ։

Նշենք, որ թոփ առաջնություններից և ոչ մի ֆուտբոլիստ դեռևս չի խոստովանել իր ոչ ավանդական սեռական կողմնորոշման մասին։ Այդպիսի ամենահայտնի դեպքը եղել է Գերմանիայի հավաքականի նախկին կիսապաշտպանի՝ Թոմաս Հիցլշպելգերի մոտ է եղել։ Հիցլշելգերը Գերմանիայի հավաքականի կազմում 2006 թվականին «Բունդեսմանշաֆթի» կազմում դարձել է աշխարհի բրոնզե մեդելակաիր, իսկ 2008 թվականի՝ Եվրոպայի փոխչեմպիոն։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023