Դիբալան շարունակում է առաջնորդել Ռոմային. «գայլերը» հաղթեցին Ֆիորենտինային🎥

Դիբալան շարունակում է առաջնորդել Ռոմային. «գայլերը» հաղթեցին Ֆիորենտինային🎥

16/01/2023 - 12:15

Իտալական Ա սերիայի 18-րդ տուրում «Ռոման» Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում մրցեց «Ֆիորենտինայի» դեմ։

«Գայլերը» հանդիպման ընթացքում կարողացան օգտվել ստացած քանակական առավելություն` «մանուշակների» դարպասն ուղարկելու երկու անպատասխան գնդակ։

Ֆլորենցիան ներկայացնող ակումբը 24-րդ րոպեից խաղում էր 10 ֆուտբոլիստներով. դաշտից հեռավել էր Դոդոն։

Հանդիպման հերոս դարձավ «ջալոռոսիների» հարձակվող Պաուլո Դիբալան, ով իր անվան դիմաց դուբլ գրանցեց։

Նշենք, որ երկու դեպքում էլ արգենտինացի հարձակվողին գոլային փոխանցում կատարեց Թեմի Աբրահամը։

Այս հաղթանակից հետո Ժոզե Մոուրինիոյի թիմը վաստակեց 34 միավոր և զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը։

Նույնքան միավոր ունեն նաև «Լացիոն» և «Ատալանտան», սակայն, նրանք լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնում են համապատասխանաբար 5-րդ և 6-րդ հորիզոնականները։

«Ֆիորենտինան», 23 միավորով, 10-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023