Դեպայն առաջնորդում է Բարսային` խաղավերջում պարգևելով հաղթանակ Վիլյառեալի   դեմ խաղում🎥

Դեպայն առաջնորդում է Բարսային` խաղավերջում պարգևելով հաղթանակ Վիլյառեալի դեմ խաղում🎥

28/11/2021 - 01:56

Իսպանական Լա լիգայի 15-րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» հյուրընկալվելիս մրցեց «Վիլյառեալի» դեմ։

Ողջ հանդիպումն անցավ լարված ու փոխնիփոխ գրոհների ներքո, ինչի արդյունքում «Բարսելոնան» համառ պայքարում հաղթեց 3:1 հաշվով։

Նախ 48-րդ րոպեին «Բարսելոնային» առաջ մղեց Ֆրենկի Դե Յոնգը, ապա 76-րդ րոպեին «դեղին սուզանավի» կազմից պատասխան գնդակը խփեց Սամուել Չուկվուեզեն։

Երբ թվում էր հանդիպումը կավարտվի ոչ-ոքի արդյունքով, կատալոնական ակումբին 88-րդ րոպեին հաղթանակ պարգևեց Մեմֆիս Դեպայը։

90+4-րդ րոպեին էլ հանդիպման վերջակետը դրեց Ֆիլիպե Կոուտինիոն` դիպուկ իրացնելով 11-մետրանոց հարվածը։

Այս հաղթանակից հետո Խավիի թիմը վաստակեց 23 միավոր և զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը։

«Վիլյառեալը», 16 միավորով, 12-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023