Աղբյուր․ «Ալաբան հունվարին բանավոր համաձայնություն է տվել իսպանական գրանդին»

Աղբյուր․ «Ալաբան հունվարին բանավոր համաձայնություն է տվել իսպանական գրանդին»

16/02/2021 - 13:04

Դեռևս հայտնի չէ, թե «Բավարիայի» պաշտպան Դավիդ Ալաբան որ ակումբի կազմում կշարունակի կարիերան։

Սակայն, ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, ավստրացի պաշտպանը դեռևս սույն թվականի հունվարի սկզբին բանավոր համաձայնություն է տվել «Ռեալին»: Ալաբան պատրաստ է «արքայական» ակումբի հետ մինչև 2025 թվականը պայմանագիր կնքել։

Աղբյուրի փոխանցմամբ՝ բացի «Ռեալից խաղացողի հետ պայմանագիր կնքելուն հավակնում են նաև «Լիվերպուլն» ու «Չելսին», որոնք դեռևս փորձեր են անում համոզել, որպեսզի 28-ամյա պաշտպանը փոխի իր որոշումը, սակայն Ալաբան նախապատվությունը տալիս է հենց «Ռեալին»։

Վերջերս հայտնի դարձավ նաև, որ ավստրիացի ֆուտբոլիստն այսօր՝ փետրվարի 16-ին պաշտոնապես պետք է հայտարարի, որ պայմանագրի ավարտից հետո հեռանալու է «Բավարիայից»։

Հիշեցնենք, որ Դավիդ Ալաբայի ու «Բավարիայի» միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2021 թվականի հունիսի 30-ին, որից հետո նա կարող է ցանկացած ակումբ տեղափոխվել անվճար՝ ազատ գործակալի կարգավիճակով։

Դավիդ Ալաբան «Բավարիայի» սան է, որի համակարգում հանդես է գալիս դեռևս 2008 թվականից և մինչ այժմ ակումբի մարզաշապիկով անցկացրել է 415 հանդիպում՝ դառնալով 33 գոլի և 50 գոլային փոխանցման հեղինակ։

Ավստրիացի ֆուտբոլիստը մյունխենյան ակումբի հետ 26 տիտղոս է նվաճել, այդ թվում՝ երկու անգամ դարձել է Չեմպիոնների լիգայի հաղթող։

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023