Դասական Ռեալ! «Արքայական» ակումբը գերկամային հաղթանակ տոնեց Վիլյառեալի նկատմամբ🎥

Դասական Ռեալ! «Արքայական» ակումբը գերկամային հաղթանակ տոնեց Վիլյառեալի նկատմամբ🎥

20/01/2023 - 02:06

Իսպանիայի գավաթի 1/8 եզրափակիչի շրջանակում «Ռեալ Մադրիդը» հյուրընկալվելիս մրցեց «Վիլյառեալի» դեմ։

Անչափ ծանր ընթացք ստացած խաղում` «արքայական» ակումբը կարողացավ հաղթել 3:2 հաշվով։

Հանդիպման ընթացքում «դեղին սուզանավը» հաղթում էր 2:0, սակայն երկրորդ խաղակեսում Կառլո Անչելոտիի թիմը բեկեց խաղն ու երեք անպատասխան գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը` տոնելով գերկամային հաղթանակ։

«Սերուցքայինների» գոլերը խփեցին Վինիսիուսը, Էդեր Միլիտաոն ու Դանի Սեբալիոսը։

Կիկիե Սետիենի թիմի կազմից էլ աչքի ընկան Էթիեն Կապուն ու Սամու Չուկվուեզեն։

Այսպիսով, «Ռեալ Մադրիդը» դուրս եկավ Իսպանիայի գավաթի 1/4 եզրափակիչ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023