Բիստրովը` Սպերցյանի մասին. «Ի՞նչ իմաստ կա  ՌՊԼ-ը փոխել  ինչ-որ ՊՍՎ-ով»

Բիստրովը` Սպերցյանի մասին. «Ի՞նչ իմաստ կա ՌՊԼ-ը փոխել ինչ-որ ՊՍՎ-ով»

31/01/2023 - 00:02

«Սպարտակի» և «Զենիթի» նախկին կիսապաշտպան Վլադիմիր Բիստրովը խոսել է «Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ապագայի մասին.

«Սպերցյանը լավ ֆուտբոլիստ է, նա «Կրասնոդարի» առաջատարն է, սակայն, ըստ իս, դեռևս շուտ է ակումբային գրանցումը փոխելու համար։

Նա դեռևս պետք է իրեն ավելի լավ դրսևորի Ռուսաստանի առաջնությունում և օգուտ տա «Կրասնոդարին»։

Եթե Սպեցյանը հեռանա, ապա գոնե ոչ Նիդեռլանդներ, այլ թոփ առաջնություն։ Ի՞նչ իմաստ կա Ռուսաստանի առաջնությունը, որտեղ դու մշտական խաղաժամանակ ունես, փոխել ինչ-որ ՊՍՎ-ով»,- Բիստրովի խոսքերը մեջբերում է «Матч ТВ»-ն։

Հիշեցնենք` կան տեղեկություններ, որ 22-ամյա հայազգի կիսապաշտպանի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է հոլանդական ՊՍՎ-ն։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023