Կատալոնական նավը խորտակված է. Ռեալը հիանալի խաղով ջախջախեց Բարսելոնային🎥

Կատալոնական նավը խորտակված է. Ռեալը հիանալի խաղով ջախջախեց Բարսելոնային🎥

06/04/2023 - 00:52

Իսպանիայի գավաթի կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Ռեալ Մադրիդը» հյուրընկալվելիս մրցեց «Բարսելոնայի» դեմ։

Նշենք, որ դիմակայության առաջին խաղում «բլաուգրանան» հյուրընկալվելիս հաղթել էր 1:0 հաշվով։

Ինչ վերաբերում է պատասխան հանդիպմանն, ապա «արքայական» ակումբը պարզապես հիանալի հանդիպում անցկացրեց և գրեթե ոչ մի շանս չտվեց «կապտանռնագույններին»` մրցակցին ջախջախելով 4:0 հաշվով։

Կառլո Անչելոտիի թիմի կազմից հեթ-տրիկի հեղինակ դարձավ Կարիմ Բենզեման, մեկ անգամ էլ աչքի ընկավ Վինիսիուսը։

Այսպիսով, «Ռեալն» ընդհանուր դիմակայությունում հաղթեց 4:1 հաշվով` դուրս գալով Իսպանիայի գավաթի եզրափակիչ։

«Սերուցքայինները» մրցաշարի եզրափակիչում մայիսի 6-ին կմրցի «Օսասունայի» դեմ։

Հավելենք, որ «Ռեալը» վերջին անգամ Իսպանիայի գավաթի եզրափակիչում հանդես եկել է 2014 թվականին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023