Բարսելոնան հետաքրքրված է շվեյցարական Սուպերլիգայի լավագույն ռմբարկուի ծառայություններով

Բարսելոնան հետաքրքրված է շվեյցարական Սուպերլիգայի լավագույն ռմբարկուի ծառայություններով

19/11/2021 - 14:55

«Բարսելոնան» շարունակում է տարբերակներ դիտարկել հարձակման կենտրոնն ամրապնդելու համար։

Ինչպես տեղեկացնում է Mundo Deportivo-ն, «բլաուգրանասը» հետաքրքրված է «Բազելի» հարձակվող Արթուր Կաբրալի ծառայություններով։

Կատալոնական ակումբի ղեկավարությունն արդեն մի քանի հաշվետվություն ստացել է` 23-ամյա ֆուտբոլիստի մրցելույթների հետ կապված։ Վերջնական խոսքը պետք է ասի պորտուգալացի նախկին ֆուտբոլիստ Դեկուն, որ «բլաուգրանասի» համակարգում աշխատում է որպես սկաուտ։

Եթե, ի վերջո, «Բարսելոնան» որոշի իրականացնել այս գործարքը, ապա կատալոնական ակումբը կփորձի ձմեռային պատուհանի ժամանակ գնամ իրավունքով վարձակալել բրազիլացի ֆուտբոլիստին։ Ամբողջական տրանսֆերի դիմաց «կապտանռնագույնները» կվճարեն 8 մլն եվրո։

Հատկանշական է, որ այս գործարքը հնարավոր կլինի իրականացնել միայն այն դեպքում, եթե «Բարսելոնան» վաճառի իր ֆուտվոլիստներից մեկին, հակառակ դեպքում` չի կարող գրանցել ֆուտբոլիստներ։

Հավելենք, որ Արթուր Կաբրալը ընթացիկ մրցաշրաջնում բոլոր մրցաշարերի շրաջանակում «Բազելի» կազմում անցկացրել է 24 հանդիպում և խփել 23 գոլ։

Նշենք, որ այդ 23 գոլերից 13-ը նա խփել է շվեյցարական Սուպերլիգայի շրջանակում և գլխավորում է լավագույն ռմբարկուների ցուցակը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023