Բարսելոնան վճարում է սոցցանցերում Բարտոմեուին աջակցողներին

Բարսելոնան վճարում է սոցցանցերում Բարտոմեուին աջակցողներին

17/02/2020 - 21:17

Ինչպես տեղեկացնում է SER Catalunya-ն, «Բարսելոնան» պայմանագիր ունի I3 Ventures կազմակերպության հետ։

I3 Ventures-ը Twitter-ում և Facebook-ում մի քանի տասնյակ էջեր է ղեկավարում, որի հիմնական նպատակը «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուի հեղինակության պաշտպանությունն է։

Այս կազմակերպությունը նաև նպատակ է հետապնդում վնաս հասցնել այն մարդկանց հեղինակությանը, ովքեր անմիջական կապ ունեն ակումբի հետ։ Ըստ աղբյուրի՝ այդ մարդկանց թվում են կատալոնացիների ավագ Լեո Մեսսին և պաշտպան Ժերար Պիկեն։ I3 Ventures-ի գրառումները Մեսսիի և Պիկեի հետ հիմնականում կապված են եղել արգենտինացի խաղացողի պայմանագրի շուրջ քննարկումներին, ինչպես նաև քննադատում են, որ Պիկեն մեծ հետաքրքրություն է ցուցաբերում թենիսի Դևիսի գավաթի նկատմամբ։

Բացի դրանից՝ I3 Ventures-ը իր էջերի միջոցով քննադատել է «Բարսելոնայի» նապկին գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլային, ինչպես նաև նախկին նախագահ Ժոան Լապորտային։

I3 Ventures-ը կատալոնական ակումբից ստանում է ավելի քան 1 մլն եվրո։ Ակումբը խոստովանում է համագործակցության մասին, սակայն փաստում են, որ պահանջել են միայն դրական գրառումներ։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023