Պաշտոնական. Ռոբերտ Լևանդովսկին տեղափոխվեց Բարսելոնա

Պաշտոնական. Ռոբերտ Լևանդովսկին տեղափոխվեց Բարսելոնա

16/07/2022 - 21:15

Ինչպես հայտնում է «Բարսելոնայի» պաշտոնական կայքը, ակումբը «Բավարիայի» կենտրոնական հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիի տրանսֆերի հարցում հասել է սկզբունքային համաձայնության։

Աղբյուրի փոխանցմամբ` գործարքի վերջնական իրականացումն այժմ կախված է միայն լեհ ֆուտբոլիստի բուժզննում անցնելուց և նախատեսված պայմանագրի ստորագրումից։

Նշենք, որ, ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկությունների, «բլաուգրանան» գործարքի դիմաց, հավելավճարները ներառյալ, մյունխենյան ակումբին վճարելու է 50 մլն եվրո, իսկ նրա հետ կնքելու է 3 տարվա պայմանագիր` մինչև 2025 թ. հունիսի 30-ը։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Լևանդովսկին «Բավարիայի» կազմում հանդես էր գալիս 2014 թ. հուլիսից, որի մարզաշապիկով անցկացրել է 375 հանդիպում` դառնալով 344 գոլի և 72 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023