Բարսելոնան գործի մեջ է` համառ պայքարում հաղթելով Ատլետիկո Մադրիդին🎥

Բարսելոնան գործի մեջ է` համառ պայքարում հաղթելով Ատլետիկո Մադրիդին🎥

04/12/2023 - 01:57

Իսպանական Լա լիգայի 15-րդ տուրի կենտրոնական խաղում «Բարսելոնան» սեփական հարկի տակ մրցեց «Ատլետիկո Մադրիդի» դեմ։

Համառ պայքարում ընթացած խաղում գրանցվեց դարպասի ընդամենը մեկ գրավում. «բլաուգրանան» հաղթեց 1:0 հաշվով։

Խավիի թիմին հաղթանակ պարգևեց 28-րդ րոպեին խփած Ժոաու Ֆելիքսի խփած գոլը։

Նշենք, որ պորտուգալացի հարձակվող տրանսֆերային իրավունքները շարունակում են պատկանել «Ատլետիկոյին». վերջինս կատալոնական ակումբի կազմում հանդես է գալիս վարձավճարով։

Այս հաղթանակից հետո «Բարսելոնան» վաստակեց 34 միավոր` բարձրանալով 3-րդ հորիզոնական։

«Հնդկացիները» մնացին 31 միավորով և նահանջեցին 4-րդ հորիզոնական։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023