Բարսելոնան  բանակցություններ կսկսի Մեսսիի հետ

Բարսելոնան բանակցություններ կսկսի Մեսսիի հետ

06/06/2020 - 00:21

«Բարսելոնան» մտադիր է երկարաձգել պայամանգիրը ակումբի ավագ Լեո Մեսսիի հետ։

Ինչպես տեղեկացնում է COPE-ն, կատալոնական ակումբի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուին առաջիկա մեկ ամսում բանակցություններ կսկի Լեո Մեսսի հոր՝ Խորխե Մեսսիի հետ, ով նաև արգենտինացի ֆուտբոլիստի գործակալն է։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Մեսսին պատրաստվում է ակումբի ղեկավարությանը պահանջել, որպեսզի նոր պայմանագրում նույնպես ներառվի այնպիսի կետ, որը հնարավորություն կտա խաղացողին յուրաքանչյուր մրցաշրջանի ավարտից հետո ցանկացած պահի խզել պայամանգիրն ակումբի հետ։ Նման կետ Մեսսիի պայմանագրում կար նաև գործող պայմանագրում, սակայն այն ուժի մեջ էր մինչև սույն թվականի հունիսի 1-ը։ Նշենք, որ Մեսսիի և «Բարսելոնայի» միջև գործող պայմանագիրն ուժի մեջ է 2021 թվականը։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023