Բանգլադեշն առաջին անգամ հաղթել է եվրոպական հավաքականի 🎥
Բանգլադեշի ազգային հավաքականն ընկերական խաղում 2:1 հաշվով հաղթել է Սան Մարինոյի թիմին։
«Բենգալյան վագրերից» դուբլ է գրանցել թիմի ավագ Տոպու Բարմանը։ Սան Մարինոյի գոլը խփել է Նիկոլաս Ջապոկետին։
ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակի 181-րդ տեղը զբաղեցնող Բանգլադեշը պատմության մեջ առաջին անգամ է հաղթել եվրոպական հավաքականի։
Թոմաս Դուլի գլխավորած թիմն այս տարի այլևս նախատեսված հանդիպումներ չունի։
Սան Մարինոն հունիսի 9-ին ընկերական խաղում կմրցի Ադրբեջանի հավաքականի դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml