«Արսենալը» 46 տարվա վաղեմության հակառեկորդ է կրկնել

«Արսենալը» 46 տարվա վաղեմության հակառեկորդ է կրկնել

20/12/2020 - 00:59

ԱՊԼ 14-րդ տուրում «Էվերթոնից» կրած պարտությունից հետո (2:1) «Արսենալը» թարմացրել է իր իսկ հակառեկորդը, որը սահմանել էր 46 տարի առաջ։

Բանն այն է, որ ընթացիկ առաջնությունում զինագործները 14 խաղից հետո կարողացել են վաստակել ընդամենը 14 միավոր։

Արտետայի տղաները վերջին 7 խաղում չեն կարողացել հաղթել մրցակիցներին։ 5 խաղ պարտվել են և 2 խաղում` խաղաղ ելք կնքել։

Ավելի վատ արդյունք «Արսենալը» գրանցել էր հեռավոր 1974-75թթ․ մրցաշրջանում, երբ թիմը 14 խաղից հետո վաստակել էր ընդամենը 12 միավոր։

Հարկ ենք համարում նշել, որ այդ տարի զինագործները առաջնությունն ավարտել են 16-րդ հորիզոնականում 22 թիմերի մեջ։

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023