ՕԽ. Արգենտինան նույնպես լքեց պայքարը, Իսպանիան ու Եգիպտոսը 1/4 եզրափակչում են🎥

ՕԽ. Արգենտինան նույնպես լքեց պայքարը, Իսպանիան ու Եգիպտոսը 1/4 եզրափակչում են🎥

28/07/2021 - 17:42

Տոկիո-2020-ի շրջանակում ավարտվեց ֆուտբոլային մրցաշարի խմբային փուլը։

Վերջին` 3-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ C խմբի շրջանակում. Իսպանիայի օլիմպիական հավաքականը մրցեց Արգենտինայի դեմ։

Ճիշտ է` հանդիպման առաջին կեսում իսպանացիներն ունեին տարածքային առավելություն և գնդակին տիրում էին ժամանակի 65%-ը, սակայն «ֆուրիա ռոխան» նախքան ընդմիջման գնալը չկարողացավ բացել խաղի հաշիվը։

Դեռ ավելին` 14-րդ րոպեին հաշիվը բացելուն մոտ էր «ալբիսելեստեն», սակայն Էզեկիել Բարկոյի հարվածից հետո գնդակը մի փոքր շեղ ընթացավ։

Ամեն դեպքում, առաջին խաղակեսում գոլեր չտեսանք։

Երկրորդ խաղակեսի մեկնարկն ընթանում էր փոխնիփոխ գրոհների ներքո և, ի վերջո, 66-րդ րոպեին բացվեց խաղի հաշիվը. իսպանացիների բազմաքայլ գրոհը եզրափակեց Միկել Մերինոն։

Խաղավարտին մոտ Լուիս դե լա Ֆուենտեի սաները թուլացրին ճնշումը և թվում էր` նրանց կհարջողվի ամեն դեպքում հաղթանակ տոնել այս խաղում, սակայն 87-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո Թոմաս Բելմոնտեն գլխի դիպուկ հարվածով Արգենտինայի հավաքականին փրկեց պարտությունից։

Այս խաղում այլևս գոլեր չեղան, որն ավարտվեց 1:1 հաշվով։

Այս հանդիպմանը զուգահեռաբար մրցեցին նաև Ավստրալիայի ու Եգիպտոսի հավաքականները։

Ողջ հանդիպման ընթացքում «փարավոններն» ավելի լավ տեսք ունեին և հաղթեցին 2:0 հաշվով։

Եգիպտոսցիներին հաղթանակ պարգևեցին Ահմեդ Յասեր Ռայանի և Ամար Համդիի խփած գոլերը։

Եգիպտոսի հավաքականի հաղթանակը ճակատագրական եղավ արգենտինացիների համար, քանի որ Շավկի Ղարիբի սաները «ալբիսելեստեի» հետ վաստակեցին 4 միավոր, սակայն խփած և բաց թողած գոլերի ավելի լավ հարաբերակցության շնորհիվ, դուրս եկան մրցաշարի 1/4 եզրափակիչ։

C խումբը 5 միավորով հաղթեց Իսպանիան, իսկ Ավստրալիան 3 միավորով զբաղեցրեց վերջին հորիզոնականը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023