Արարատ-Արմենիան վրեժխնդիր եղավ Նոայից՝ նվաճելով չեմպիոնի տիտղոսը?

Արարատ-Արմենիան վրեժխնդիր եղավ Նոայից՝ նվաճելով չեմպիոնի տիտղոսը?

14/07/2020 - 19:48

Այսօր՝ հուլիսի 14-ին, մոտացավ ավարտին Հայաստանի Բարձրագույն խմբի հերթական՝ 2019/20 առաջնությունը։

Առաջնության չեմպիոնական հանդիպման շրջանակում միմյանց դեմ մրցեցին «Արարատ-Արմենիան» և «Նոան», որոնք օրեր առաջ VBet Հայաստանի գավաթի եզրափակիչում ֆանտաստիկ նվեր պարգևեցին ֆուտբոլային երկրագուներին։ Հուլիսի 10-ին կայացած երզափակիչում հիմնական ժամանակն ավարտվեց 4։4, լրացուցիչ ժամանակից հետո լուսատախտակին վառվում էր 5։5 հաշիվը, իսկ 11 մետրանոց հարվածաշարի արդյունքում «Նոայի» ֆուտբոլիստները հաղթեցին 7։6 հաշվով։

Այսօր կայացած խաղում Վարդան Մինասյանի սաներին բավարար էր նույնիսկ ոչ-ոքի արդյունքը, սակայն «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստները ծանր եզրափակիչց հետո կարողացան ուշքի գալ՝ վրեժխնդիր լինելով «Նոյայի» նկատմամբ։ Երևանյան ակումբը հաղթեց 2։0 հաշվով, իսկ գոլերը խփվեցին առաջին խաղակեսում․ 16-րդ րոպեին աչքի ընկավ Ֆուրջել Նարսինգը, իսկ 45-րդ րոպեին՝ Յուսուֆ Օդաբունջոն։

Այսպիսով, «Արարատ-Արմենիան» երկրորդ անգամ անընդմեջ նվաճում է Հայաստանի Բարձրագույն խմբի չեմպիոնությունը, իսկ «Նոան» դարձավ արծաթե մեդալակիր։

Կայացած մյուս խաղում էլ «Շիրակը» սեփական հարկի տակ 2։4 հաշվով պարտվեց «Ալաշկերտին»։ Վերջինս այդ հաղթանակի շնորհիվ բարձրացավ երրորդ հորիզոնական՝ դառնալով բրոնզե մեդալակիր։ 2020/21 մրցաշրջանում Հայաստանը Չեմպիոնների լիգայում կներկայացնի «Արարատ-Արեմենիան», Եվրոպա լիգայում՝ «Նոան», «Ալաշկերտը» և «Շիրակը»։

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023